տուն Լուրեր Աշխատանքն իրականացվել է առանց թշնամի ժողովուրդ մատնանշելու. Վիգեն Սարգսյան

Աշխատանքն իրականացվել է առանց թշնամի ժողովուրդ մատնանշելու. Վիգեն Սարգսյան

113
0

vigen-sargsyan1

Խորհրդարանում այսօր 2014 թվականի Պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարցրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, թե ինչ դժվարություններն ստեղծեցին մեր ոխերիմ թշնամիները այս միջոցառումների իրագործման փուլում և հետաքրքրվեց ֆինանսական հատկացումներից:

«Վերջին միջոցառումը, որ իրականացվեց ողջ հայ ժողովրդի կողմից, Հայոց Ցեղասպանության հարյուրամյա միջոցառումներն էին, ապացուցեցին, որ հսկակայան աշխատանք է արված, որ հայոց գենը հավերժելու է»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ բոլոր միջոցառումներն իրականացվել են հայորդիների նվիրատվությունների և ֆոնդերի միջոցով, պետական միջոցներ գրեթե չեն ծախսվել, պահուստային ֆոնդից միայն փոքրիկ հատկացում է եղել մեկնարկի համար:

«Իրականում այն աշխատանքը, որ իրականացվել է պետական հանձնաժողովի հանձնառությամբ, արվել է առանց թշնամանքի և առանց թշնամի ժողովուրդ մատնանշելու, ինչպես ասել է հանրապետության նախագահը մամուլի հետ հանդիպման ժամանակ, մեդաիֆորումի ընթացքում: Մենք արել ենք միջոցառումներ, որոնք միտված են եղել հիշողության ամրապնդմանը, երախտագիտություն հայտնելու նրանց, ովքեր մեզ այդ ծանր պահին ձեռք են մեկնել»:

Վիգեն Սարգսյանը նաև հավելեց, որ այդ ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: