տուն Լուրեր Աշխատանքից դուրս գալու 1100 դիմում՝ երիտասարդ դասախոսների կողմից

Աշխատանքից դուրս գալու 1100 դիմում՝ երիտասարդ դասախոսների կողմից

150
0

EPH

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքին  դեռ 2010թ-ից բուհական ճյուղային արհմիությունը արձագանքեց, թե օրենքը անմշակ է և հասարակության մեջ մեծ խնդիրներ կարող է առաջացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: «2010թ-ի դեկտեմբերին՝ Ամանորի նախօրյակին հապշտապ ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը իրենից արդեն իսկ լուրջ խնդիր էր ենթադրում: 74թ-ից հետո ծնված երիտասարդ գիտնականներն ու դասախոսները, որոնք աշխատում են բուհերում, կատարում էին նաև այլ աշխատանքներ մասնավոր այլ կազմակերպություններում: Ստացվում էր այնպես, որ նրանք սոցվճարներ էին անում ոչ միայն իրենց դասախոսական աշխատանքի, այլև մասնավոր այլ աշխատանքներ կատարելու համար»:

Կառավարությանը մտահոգեց «Դ!եմ եմ»-ի շարժումը, ինչպես նաև երիտասարդ դասախոսների հեռացումը բուհերից,- նշեց Գառնիկ Վաղարշակյանը: «Երիտասարդ գիտնականներն ու դասախոսները, որոնք աշխատում էին բուհերում, ավելի նպատակահարմար գտան դիմումներ գրել ու դուրս գալ պետական բուհերից, քանի որ այնտեղ աշխատելն արդեն ձեռնտու չէր և նպատակային չէր զուտ ֆինանսական առումով: Օրենքով նախատեսված է, որ մարդը որքան տեղ աշխատի, այնքան տեղից պետք է սոցվճարներ անի: Կառավարությունը ժամանակավոր լուծում առաջարկեց՝ բուհերը, որոնք գտնվում էին ՊՕԱԿ կարգավիճակում, մի մասը դարձան հիմնադրամներ: ՊՕԱԿ-ից հիմնադրամ են դարձել Երևանի Պետական Համալսարանը, Բժշկական համալսարանը, Ճարտարագիտական համալսարանը և Ագրարային համալսարանը»:

Հիմնադրամների մասին օրենքն իրենից ենթադրում է, որ եթե այդ բուհում աշխատում և սոցվճար են կատարում, ապա ուրիշ տեղ աշխատելուց կարող են նաև սոցվճարներ չկատարել, հայտնեց Գառնիկ Վաղարշակյանը: «Այն բուհերը, որոնք հիմնադրամ դարձան, այս խնդիրը փոքր ի շատե լուծում ստացաջ: Ներկա պահին երիտասարդ դասախոսները դիմումներ են տալիս հիմնադրամ դարձած բուհերում, որ իրենց մյուս տեղից այլևս պահումներ չանեն: Աշխատանքից դուրս գալու մոտավորապես 1100 դիմումներ են եղել, սակայն, կրկին հետ են վերադարձել բուհերի ՊՕԱԿ-ից հիմնադրամ դառնալուց հետո»: