տուն Լուրեր Աշխատանքից ազատվել է Կալանավայրերի վարչության հատուկ նշանակության բաժնի պետ Զորիկ Արզումանյանը

Աշխատանքից ազատվել է Կալանավայրերի վարչության հատուկ նշանակության բաժնի պետ Զորիկ Արզումանյանը

158
0

321

Ինչպես գիտենք, սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը:

Կալանավորը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 2-րդ մասի  2-րդ կետով և 3-րդ մասի 1-ին կետով:

Նշանակվել է ծառայողական քննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Araratnews.am-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ աշխատանքից ազատվել է Կալանավայրերի վարչության հատուկ նշանակության բաժնի պետ Զորիկ Արզումանյանը:  Ըստ էության, Արզումանյանն ազատվել է աշխատանքից վերջերս կալանավայրից փախուստի դիմած կալանավորի պատճառով:
 Արմեն Մկրտչյան