Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տարբեր բնույթի խախտումներ են հայտնաբերվել։ Այդ մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
Նախարարի խոսքով, խախտումները տարբեր բնույթի են, և նաև հենց այդ ուսումնասիրությունը բավական ժամանակ է պահանջում։ «Ես չէի ցանկանա որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեղարկել։ Այդ առումով հետաքննությունների առարկա են դառնում տարբեր հանգամանքներ։ Սերտորեն համագործակցում ենք ԱԱԾ–ի հետ։ Իրականությունն այն է, որ խնդիրները շատ–շատ են»,– ասաց Թանդիլյանը։
Like this:
Like Loading...