տուն Լուրեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից

127
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Գրիգորյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Այս մասին հայտնում է կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Գրիգորյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: