Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող սարքերը 2019 թվականի հունվարի 1-ից տրվում են բացառապես հավաստագրերի միջոցով, ինչը մեծացնում է այդ անձանց ընտրության հնարավորությունը։ Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարը նաև նշեց, որ վերջերս ընդունվել է բռնադատվածների վարկային պարտավորությունները որպես պետական աջակցություն ձևակերպելու մասին կառավարության որոշումը, որի արդյունքում 303 բռնադատված անձնաց և նրանց ժառանգներին ներվեցին մոտ 1 մլրդ 300 մլն դրամի վարկեր, տույժ-տուգանքներ։
«2019 թվականից հաշմանդամություն ունեցող անձնաց, երեխաներին, տարեցներին տրամադրվող ծառայությունները բացառապես պատվիրակվեցին մրցութային կարգով ՀԿ-ներին», — ասաց Բաթոյանը։
Ըստ Բաթոյանի, վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ։