տուն Լուրեր Աշխատանք տանել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման ուղղությամբ. վարչապետ

Աշխատանք տանել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման ուղղությամբ. վարչապետ

101
0

karavarutyun

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարեց աշխատանք տանել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման ուղղությամբ: «Խոսքը ինչի՞ն է վերաբերում` մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահովների սակագնային խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության  եւ վերամշակող ճյուղերի համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նորանշանակ վարչապետի խոսքով` այս ամենը պետք է արվի ոչ թե ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ այն տնտեսավարողների, ովքեր այլ ծառայություններ են մատուցում: