տուն Լուրեր Աշխատակազմի ղեկավարներն ազատվեցին աշխատանքից

Աշխատակազմի ղեկավարներն ազատվեցին աշխատանքից

177
0

armen-yeritsyan-photolur

Այսօր ՀՀ Կառավարության նիստին արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց 2 նախագիծ, որով նախարարության երկու աշխատակից ազատվեցին աշխատանքից:

Կարեն Իսախանյանն ազատվեց Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ Համլետ Հակոբյանն ազատվեց արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Նշենք, որ այսօր Արմեն Երիցյանի ծննդյան օրն է: Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նրանˋ մաղթելով հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: