Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նիստին:
Էրդողանը մեկնելուց առաջ Ստամբուլի օդանավակայանում խոսել է իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի և գյուլենական համայանքի մասին:
Թուրքիայի նախագահը նշել է, որ ՄԱԿ-ին ուղղված իր կոչը հնարավորություն կընձեռի միջազգային հանրությանը ճիշտ կերպով ներկայացնել ինչպես հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, այնպես էլ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությունը» (FETÖ` իշխանական հատվածը և մամուլը այսպես են կոչում գյուլենական համայնքը, որ հիմնել է Ֆեթուլլահ Գյուլենը):
«Մենք բոլոր հարթակներում շարունակելու ենք բացահայտել FETÖ-ի և նրա ղեկավարի (Ֆեթուլլահ Գյուլեն) դեմքը, խոսել այդ ահաբեկչական կազմակերպության՝ Թուրքիայի և այլ երկրների դեմ սպառնալիքի մասին և զգուշացնել մեր բարեկամներին: Շարունակելու ենք բոլոր կողմերից ներթափանցել կառույցի որջը: Պարզ և բացեիբաց հայտարարում եմ, որ այսուհետև աշխարհում որևէ երկրի, որևէ շրջան FETÖ-ի և դրա զինյալների համար անվտագ ապաստարան չէ և չի լինելու», գրում է Ermenihaber.am-ը: