Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունն (ՄԱԳԱՏԷ) ու Ղազախստանի կառավարությունը նախկին ԽՍՀՄ հանրապետության տարածքում աշխարհում առաջին միջուկային վառելիքի բանկ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է isra.com-ը:
Այդ բանկում պետք է պահվեն քիչ հարստացված ուրան, որը ատոմակայանների համար վառելիքի ստացման հումք է: Միջուկային վառելիքի բանկի կառուցման վայր է ընտրվել Ուստ-Կամենոգորսկը, որը Ղազախստանի հանրապետության հյուսիս-արևելքում է գտնվում:
Հաղորդվում , որ բանկի գործունեությունը կանոնակարգվելու է Ղազախստանի հանրապետության օրենքներով, սակայն օբյեկտի գործունեությունը բացառապես ՄԱԳԱՏԷ-ն է ղեկավարելու: Բանկը կսկսի աշխատել 2017-ից: