տուն Լուրեր Աշխարհում մի շարք չարաշահումներ են կատարվում երեխաների հանդեպ. Տեր Բագրատ Գալստյան

Աշխարհում մի շարք չարաշահումներ են կատարվում երեխաների հանդեպ. Տեր Բագրատ Գալստյան

191
0

երեխեք

Մեր երեխաները առաջին հերթին պետք է սիրո պտուղ լինեն, սիրված ու պաշտպանված լինեն իրենց ընտանիքներում՝  շրջապատված  ջերմությամբ և չունանան այն հոգսերը, որ ունեն որոշ ընտանիքներ, որտեղ երեխաները ստիպված են հոգալ  իրենց հիվանդ ծնողների առողջության ծախսերը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ նման բարեմաղթանք երեխաներին հղեց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Անդրադառնալով երեխաների ամենակարևոր խնդիրներինˋ Բախշյանը նշեց կրթության իրավունքի ոտնահարումը:

«Ներկայումս մենք երկու ընտանիքի ենք փնտրում, որոնք վերցրել են իրենց երեխաներին, հեռացել տներիցˋ պատճառաբանելով, որ դպրոցները սատանիստական հայացքներ են քարոզում: Այստեղ բախվում են մի կողմից խղճի ազատության հարց, երբ ծնողն ասում է, որ ինքն ազատ է դավանանք ընտրելու հարցում, մյուս կողմից էլ ծառանում է երեխայի պարտադիր կրթության իրավունքի ոտնահարումը: Անհետացած ընտանքներից մեկը Կոտայքից է, մյուսըˋ Երևանից: Մի դեպքում մայրն ու հայրն են երեխաների հետ անհետացել, մյուս դեպքում հայրը վերցրել է 8 տարեկան աղջկան և անհետացել: Դատարանն  այս հարցով որոշում է կայացրել երեխային վերցնել հոր մոտից և հանձնել մոր խնամակալությանը, մինչդեռ յոթ ամիս է՝ այս ընտանիքը հետախուզման մեջ է»-նշեց նա:

Տեր Բագրատ Եպիսկոպոսն էլ ընդգծեց, որ օրվա խորհուրդը հիշեցումն է: «Սա մեր տիրոջ հրավերն է լինել մանուկների նման և չարգելել երեխաներին իրեն մոտ լինելուց, քանի որ երեխաները ասոցացվում են մաքուր սրտի հետ: Երեխաները մեր կյանքի չպաշտպանված շերտն են, և աշխարհում մի շարք չարաշահումներ են կատարվում երեխաների հանդեպ, որովհետև նրանց մոտ ինքնապաշտպանության դրևսրումը թույլ պայմաններում է»,-նշեց նաˋ հավելելով, որ անհրաժեշտ է պետական աստիճանով սահմանել առողջ ընտանիքի մոդելի սահմանում:

Բանախոսն ընդգծեց, որ անհրաժեշտ է ոչ թե մտածել մեր երեխաների համար ապագա պատրաստելու մասին, այլ պետք է մտածել երեխաներին ապագայի համար պատրաստելու մասին, որովհետև ինչպիսի երեխաներ դաստիարակենք, այնպիսի ապագա էլ կունենանք: