տուն Քաղաքական Միջազգային Աշխարհում մալարիայից մահացությունների թիվը կրճատվել է 47 տոկոսով

Աշխարհում մալարիայից մահացությունների թիվը կրճատվել է 47 տոկոսով

87
0

0000MALARIA1

Վերջին 14 տարիներին աշխարհում մալարիայից մահացությունների թիվը կրճատվել է 47 տոկոսով։ Այս մասին ասվել է երեկ Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում։

Հետազոտության համաձայն՝ Աֆրիկյան տարածաշրջանում, որին բաժին է ընկնում մալարիայից մահացությունների մոտ 90 տոկոսը, մահացությունների թիվը կրճատվել է 54 տոկոսով։ Աֆրիկայում՝ Սահարայից դեպի հարավ վարակվածների թիվը 173 մլն-ից հասել է 128 մլն-ի։

Ամենարդյունավետ միջոցներից էր, անկասկած, մոծաների դեմ մշակված ցանցերը։ Այժմ Աֆրիկայի բնակչության կեսից ավելին հնարավորություն ունի գնելու դրանք։ 2000 թվականին նման հնարավորություն ուներ բնակչության 3 տոկոսը։ Բացի այդ, Աֆրիկա մայրցամաքում մեծացվել է հիվանդության վաղ հայտնաբերման և բուժման հնարավորությունը։

2013 թվականին մալարիայի զրո դեպքի մասին են հայտնել Ադրբեջանն ու Շրի լանկան։ 11 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Արգենտինան, Եգիպտոսը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, հայտնել են, որ իրենք պահպանում են մալարիայից զուրկ երկրների կարգավիճակը։