Բրիտանական խոսվածքը ամենագրավիչն է աշխարհում։ Այս մասին են վկայում աշխարհի 24 քաղաքներում 11 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Հարցումն իրականացվել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Փարիզը, Սիդնեյը, Բոգոտան, Նյու Յորքը, Քաբուլը և այլն։ Հաղորդում է The Independent-ը։
Բրիտանական խոսվածքի օգտին քվեարկել է հարցվածների ավելի քան մեկ քառորդը։ Երկրորդ տեղում ամերիկյան, երրորդում՝ իռլանդական խոսվածքներն են։ Երբեմնի սիրված ֆրանսիական խոսվածքը զբաղեցրել է ընդամենը 5-րդ հորիզոնականը։