Ռուսաստանի արտգործնախարարության կայքում դրված հաղորդագրության համաձայն` այս պահին աշխարհում 4,6 մլն սիրիացի փախստական կա:
«Սիրիացի փախստականների ընդհանուր թիվը 4,6 մլն է: Ընդ որում` ներքին տեղահանված անձանց թիվը շատ ավելի է` 7,6 մլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ, և ՌԴ-ն աշխատում է կարիքավորների վիճակը բարելավելու ուղղությամբ: