Այսօր, օգոստոսի 29-ին Միջուկային փորձարկումների դեմ քայլերի միջազգային օրն է:
Օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում, որը տեղի ունեցավ 2009-ի դեկտեմբերի 2-ին, իսկ նոր ամսաթիվը օգոստոսի 29-ն է, փոխանցում է .calend.ru-ն: Այն կոչված է ակտիվացնելու ՄԱԿ-ի, աշխարհի պետությունների, միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերը միջուկային փորձարկումները դադարեցնելու գործում: Դա խաղաղություն ստեղծելու անհրաժեշտ պայմանն է: