Պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայերը զարմացրել են աշխարհին իրենց հեղինակած գյուտերով: Ներկայացնում ենք հայ գյուտարարներից մի քանիսի գյուտերը:
1. Հովհաննես Ադամյան՝ հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործողը։
2. Ալեք Մանուկյան՝ հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող։ Մանուկյանը ղեկավարել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU): 1954 թ. հայտնագործել է ջրի միաբռնակ ծորակը:
3. Քրիստոֆեր Տեր-Սերոբյանը 1854 թ. հայտնագործել է ԱՄՆ դոլարի կանաչ գույնը, որը հնարավոր չէ կեղծել:
4. Արտեմ Հովհաննեսի Միկոյան՝ Խորհրդային Միության գլխավոր ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ-ում ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից,Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, ճարտարագիտատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս: МиГ-1, МиГ-3, МиГ-19, МиГ-21, МиГ-23 կործանիչ ինքնաթիռների հեղինակն է (1940-1942):
5. Արտաշես Հայկանյանը հայտնագործել է Coca Cola-ի պլաստիկե շշերն արտադրող մեքենան և ավտոմեքենայի դիմապակին մաքրող համակարգը:
6. Սարգիս և Ռոզա Կոլոմբոսյանները հիմնել են յոգուրտի՝ աշխարհում առաջին արտադրամասը ԱՄՆ-ում (1929): Կոլոմբոսյանները յոգուրտ ստանալու համար օգտագործել են հայկական մածունը:
7. Անդրանիկ Իոսիֆյան՝ հայ ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար։ Հայտնագործել է առաջին օդերևութաբանական «Մետեոր» արբանյակը (1966):
8. Հայազգի գիտնական Էդ Իսկենդերյանը հիդրավլիկ ղեկի գյուտի հեղինակն է:
9. Գաբրիել Կազանչյանը 1911 թ. պաշտոնապես արտոնագրել է մազերի չորացման սարքը:
10. Բագրատ Հովհաննիսյան` աստղագիտական գործիքների ստեղծող: Նա համարվում է ժամանակի ամենախոշոր աստղադիտակի՝ ԲՏԱ-ի (Մոլորակի աչք) հեղինակը մինչև 1993 թ.: Հովհաննիսյանի անունով է կոչվել 2450 Ioannisiani մոլորակը:
11. Ավետիս Զիլճյանը 1929 թ. հիմնել է ԱՄՆ-ում ծնծղաների առաջին գործարանը` Zildjian Cymbal Co: Նրա նոր հայտնագործություններից են` Paper Thin Crash, Ride, Splash, HiHat, Sizzle ծնծղաները:
12. Օսկար Բենկեր (Ասատուր Սարաֆյան)՝ մեքենայի «ավտոմատ փոխանցման տուփի հայրը», անասեղ ներարկիչի հեղինակ, վառելիքի պոմպերի, մեքենայի վառելիքի չափիչի հեղինակ, Սիկորսկու ուղղաթիռների կառավարման հիմնական տարրերի հեղինակ (60-ական թթ.):
13. Ռուբեն Էկսերջյանը հայտնագործել է զենիթային թնդանոթները, որոնք օգտագործում էին ԱՄՆ-ի զինված ուժերը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: