50 միլիոնից ավել ուղևոր սպասարկող աշխարհի լավագույն օդանավակայան է համարվել Դուբայի միջազգային օդանավակայանը: Նման եզրակացության է եկել World Routes Marketing Award միջազգային մրցանակի ժյուրին: Հաղորդվում է, որ մրցանակը շնորհվել է սեպտեմբերի 22-ին Դուրբանում տեղի ունեցած արարողության ժամանակ:
20-50 մլն ուղևոր սպասարկող օդանավակայանների մեջ լավագույնն է ճանաչվել Կոպենհագենի օդային դարպասը: Պրահայի օդանավակայանը լավագույնն է 4-20 մլն ուղևոր սպասարկողների թվում:
Մինչև 4 միլիոն ուղևոր սպասարկողների մեջ լավագույնը կանադական Հալիֆաքսի օդանավակայանն է:
Աշխարհի լավագույն օդանավակայանների թվում նշվել են նաև Սինգապուրի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի, Աբու Դաբիի, Բրյուսելի, Դուբլինի, Մյունխենի, Վիեննայի օդանավակայանները:
“Տուրիստական լավագույն գերատեսչություն” անվանակարգում հաղթել է Իռլանդիան: