Աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը՝ 45-ամյա Ջոշուա Բելը, ով «Գրեմի» մրցանակի դափնեկիր է, կյանքում երկրորդ անգամ անսպասելի համերգ է տվել Վաշինգտոնի մետրոյում։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Առաջին անգամ նա նման փորձի դիմել է 7 տարի առաջ։ Պատահական հայտնվելով մետրոյում՝ նա երկար ժամանակ նվագել անցորդների համար։ Ավելի քան 2 հազար անցորդներից միայն մի կին է ճանաչել նրան։ Ջոշուայի կարծիքով՝ այս քայլով ինքը փորձում է բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ անտարբերության։
Այս անգամ նա 9 աշակերտների հետ կատարել է Բախի և Մենդելսոնի ստեղծագործությունները։ Այս անգամ նրա ակցիան տևել է 30 րոպե։