Աշխարհի 2014թ.-ի առաջնությունում Գերմանիայի հավաքականի հաղթանակի մասին պատմող «Թիմը» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Բեռլինում և կնախորդի այս տարվա ընթացքում Բունդեսթիմի վերջին հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում է Գերմանական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
1,5 ժամ տևողությամբ ժապավենը ցուցադրվելու է երկրի բոլոր կինոթատրոններում, իսկ դեկտեմբերից այն հնարավոր կլինի դիտել հեռուստաեթերից:
«Դրանում փորձել ենք ամբողջացնել այն բոլոր զգացմունքները, որ խաղացողներն ունեցել են Մունդիալի ժամանակ: Հույս ունենք, որ երկրպագուները կկարողանան թիմին մեկ այլ անկյան տակ նայել», — նշել է ազգային ընտրանու գլխավոր մենեջեր Օլիվեր Բիրհոֆը:
Նա հավելել է նաև, որ հրապարակվելու է առաջնության ամենաստացված լուսանկարներին ափոփող մի գիրք, որը լույս է տենելու «Գիշերը Ռիոյում» խորագրի ներքո: