Երբ խոսք է բացվում հիբրիդային հիպերքարերի մասին, իսկույն հիշում են «սուրբ երրորդությունը»՝ McLaren P1-ը, Porsche 918 Spyder-ը և Ferrari LaFerrari-ն: Սակայն Koenigsegg -ի մասին միշտ մոռանում են, թեև շվեդ ավտոարտադրողը ստեղծել է ագրեգատ, որը բազմաթիվ առումներով մթագնում է իր տիտղոսակիր մրցակիցներին:
Koenigsegg Regera — $ 2 մլն
Ավտոմեքենան աշխատում է 5,0 լիտրանոց V8 թվին-տուրբոյից և 4,5 կՎտ/ժամ մարտկոցից, որոնք տալիս են տպավորիչ՝ 1500 ձիաուժ (սա այն դեպքում, երբ ավտոմեքենայի քաշը ընդամենը 1470 կգ է): 0-ից մինչև 100 կմ/ժամի նա հասնում է 2,8 վայրկյանում, մինչև 300 կմ/ժամի՝ ընդամենը 10,9 վայրկյանում: Առավելագույն՝ 400 կմ/ժամ արագության ավտոմեքենան կարող է հասնել ընդամենը 20 վայրկյանում:
Koenigsegg One. 1 — $ 2 մլն
2 մլն դոլարով կարելի է հոյակապ տուն գնել, մոտ 80 Mazda MX-5 կամ շվեդական մեգաքար: Սահմանափակ քանակությամբ թողարկված One: 1-ը հիմնված է Agera R-ի վրա և իր անվանումը ստացել է այն բանի համար, որ ավտոմեքենայի քաշի հարաբերակցությունը կիլոգրամներով ձիաուժին 1:1 է: Շվեդի շարժիչը զարգացնում է 1340 ձիաուժ հզորություն, իսկ առավելագույն արագությունը 440 կմ/ժամ է: Թողարկվվել է One: 1-ի ընդամենը 6 նմուշ, որոնք արագ սպառվել են:
Bugatti Chiron — $ 2,5 մլն
Հաշվի առնելով մեկնարկային գինը՝ 2,5 մլն դոլար և հոյակապ նոր թափքը, աստվածային Chiron-ը գերազանցում է իր նախորդին բոլոր առումներով: Սուպերքարի անհավանական տեխնիկական բնութագրերը հնարավոր է դարձել վերամշակված տուրբիրացված 8-լիտրանոց W16-ի շնորհիվ, որը հիմա տալիս է 1500 ձիաուժ և հրեշավոր ոլորող 1600 Нм հանգամանք: Օ-ից մինչև 100 կմ Chiron-ն անցնում է մինչև 2,5 վրկ/ժամում, իսկ առավելագույն արագությունը արհեստականորեն սահմանափակված է 420 կմ/ժամ:
Ferrari F60 — $ 2,5 մլն
Հյուսիսամերիկյան շուկայում 60-ամյա գոյության ընթացքում իտալական բրենդը ստեղծել է այս ցնցող ավտոմեքենայի 10 նմուշ՝ F12 Berlinetta-ի հիման վրա: F60-ը կարող է հագեցվել հանովի փափուկ թափքածածկով, որը կարելի է օգտագործել մինչև 120 կմ/ժամում: Ըստ «ժեշտի»՝ սուպերքարը նույնական է F12-ին, այսինքն՝ ծածկոցի տակ 6,2-լիտրանոց 740 ուժեղ V12, որը ավտոմեքենային տալիս է մինչև 100 կմ/ժամ արագություն զարգացնելու հնարավորություն ընդամենը 3,1 վայրկյանում:
Pagani Huayra BC — $ 2,6 մլն
Pagani Huayra իսկական գազան է, որն այսպես է կոչվել ի պատիվ ինկերի քամու աստծո: Այն հագեցած է հսկայական ակտիվ հետևի սփոյլերով, որն ապահովում է 250 կմ/ժամ արագության վրա 500 կգ ճնշումային ուժ: Ծածկի տակ թաքնվում է 789 տուրբիրացված ձիուկներ:
Ferrari Pininfarina Sergio — $ 3 մլն
Pininfarina Sergio-ն, որի համար պահանջում են 3 մլն դոլար, այս ցուցակում ամենաթանկ մեքենան չէ: Սակայն սա աշխարհում ամենցանկալի մեքենաներից է, քանի որ թողարկվել է ընդամենը 6 նման նմուշ: Sergio-ն, որը ստեղծվել է իտալական լեգենդար Pininfarina դիզայնի տան կողմից, ըստ էության հանդիսանում է Ferrari 458՝ լրիվ նոր թափքով ու դիզայնով: 4,5-լիտրանոց V8-ն տալիս է 562 ձիաուժ, իսկ քանի որ Sergio-ն 458 կգ-ով թեթև է, ապա արագ ու լավ կառավարվում է:
Bugatti Veyron Limited Edition от Mansory Vivere — $ 3,4 մլն
Բնականաբար, աշխարհի ամենաթանկ մեքենաների տասնյակի մեջ չէր կարող չմտնել նշանավոր Bugatti Veyron-ը: Եթե ավելի ստույգ՝ ապա խոսքը գերմանական Mansory-ի ատելիեի այս մոդելի խիստ սահմանափակ թողարկման մասին է: 1200-ուժեղ Veyron-ը հագեցված է ածխածնային թելքից հիանալի թափքով, սպոյլերների նոր փաթեթով, արդիականացված լուսադիոդային ցոլարձակներով, նոր խցիկով և փոփոխված առջևի ցանցով:
W Motors Lykan Hypersport — $ 3,4 մլն
Lykan Hypersport-ը դարձավ իսկական կինոսատղ: «Ֆորսաժ 7» բլոքբաստերում հենց այս լիբանանյան սուպերքարն է Դուբայում թռչում երեք երկնաքերների վրայով: Hypersport-ի արտաքինը խիստ ուշագրավ է՝ նրա ցոլարձակները ներդրվագված են թանկարժեք քարերով, դռները բացվում են մկրատի նման, իսկ ինտերիերը իսկականից դուրս է եկել գիտաֆանտաստիկ ֆիլմից: Hypersport-ը կարող է պարծենալ 3,7-լիտրանոց վեցգլանանի թվին-տուրբոյով, որը զարգացնում է 770 ձիաուժ հզորություն և 960 960 Нм ոլորող պահ: Մինչև 100 կմ/ժամ ավտոմեքենան զարգացնում է ընդամենը 2,8 վայրկյանում,իսկ առավելագույն արագությունը 386 կմ/ժամ է:
Lamborghini Veneno — $ 4,5 млн
«Թույն»՝ իտալերենից թարգմանաբար հենց այս անվանումն է ընտրել Lamborghini-ն մոդիֆիկացված Aventador-ի համար, որը ստեղծվել է ավտոարտադրողի 50-ամյակը նշելու համար: Ավտոմեքենան ցնցող է բոլոր կողմերից և ունի այլմոլորակային տիեզերանավի տեսք: Միակ բանը, որն առավել ուշագրավ է, նրա գինն է՝ 4,5 մլն դոլար: Veneno-ն խիստ արագընթաց է և չպետք է զարմանք հարուցի: Նրա 6,5-լիտրանոց V12-ն տալիս է րոպեում 8400 պտույտ, 740 ձիաուժ 687 Нм ոլորող հանգամանք: Մինչև 100 կմ/ժամի նա հասնում է 2,9 վայրկյանում:
Koenigsegg CCXR Trevita — $ 4,8 մլն
Koenigsegg CCXR Trevita այսօր աշխարհում համարվում է ամենաթանկ սերիական ճամփորդական ավտոմեքենան և դա պատահական չէ, քանի որ մեքենան բառի բուն իմաստով պատված է ալմաստներով: Trevita մոդելում շվեդ արտադրողը մշակել է նոր արտաքին հարդարանք՝ Koenigsegg Proprietary Diamond Weave անվանումով՝ ալմաստի փոշով ածխածնային թելքից: Ծածկի տակ 4,8-լիտրանոց V8 է՝ կրկնակի տուրբաներմղումով՝ 1004 ձիաուժ հզորությամբ և 1080 Нм ոլորող հանգամանքով:
Բոնուս. 250 GTO
Նրա հայտարարված գինն է 450 մլն ֆունտ ստեռլինգ կամ 56 մլն դոլար: Եթե 250 GTO իրոք վաճառվի այդ գնով, ապա այն կդառնա աշխարհի ամենթանկ մեքենան: Մինչ այդ, այդ կոչումը պատկանում էր մեկ այլ 250 GTO (1963 թվականի), որը 2013-ին աճուրդում վաճառվել է 38 մլն դոլարով: