Աշխարհում ամենամեծ սոխը կշռում է 8.5 կիլոգրամ։ Այս մասին հաղորդում է Metro-ն։ Գինեսի ռեկորդների գրքում այն գրանցելու համար անգլիացի Թոնի Գլովերը ծախսել է մեկ տարի՝ սոխն այս քաշին հասցնելու համար։
Տղամարդը սոխն աճեցրել է ջերմոցում՝ անընդհատ ապահովելով խոնավությունն ու օդը հարստացնելով ազոտով։ Բացի այդ, նա տեղադրել է հատուկ լամպեր, որոնք փոխարինել են արևի լույսը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ է անելու Գոլվերն այդ սոխի հետ։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2012 թվականին։ Մեկ այլ բրիտանացի աճեցրել է 8.2 կիլոգրամանոց սոխ։