Հունիսի 15-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի քաղաքապետարանի դիմաց կրակոցներ են հնչում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 1964 թ. ծնված Արսեն Խ.-ին պատկանող «Մերսեդես-Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենան, որի առջեւի դռան վերեւի ձախ անկյունում՝ հրազենային վնասվածքի հետքեր, իսկ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են արճիճանման զանգվածներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան եւ Արսեն Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: