տուն Լուրեր «Աշտարակ-Կաթ» թթվասերը պատրաստված է կենդանական ծագման կաթնամթերքից

«Աշտարակ-Կաթ» թթվասերը պատրաստված է կենդանական ծագման կաթնամթերքից

604
0

«Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի թթվասերի բաղադրության վերաբերյալ արտադրող «Պարգև» ՍՊԸ-ն հայտնում է.

 ««Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի թթվասերը պատրաստված է բացառապես կենդանական ծագման բնական կաթնամթերքից և որևէ տեսակի բուսական յուղ չի պարունակում:  «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի «Դասական» և «Կովիկ» թթվասերի տեսակները լիովին համապատասխանում են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 033/2013) սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:

Հիմք են ընդունվում 2019թ-ի ապրիլի 2-ի, ապրիլի 11-ի և ապրիլի 25-ի որակի փորձաքննության արդյունքները: Որակի փորձաքննությունն իրականացրել են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ փորձարկման լաբորատորիաները՝ «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի մարտի 29-ի, ապրիլի 8-ի և ապրիլի 22-ի արտադրության թթվասերի նմուշների հիման վրա»:

Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել հաղորդակցության պատասխանատու Ալբերտ Արշակյանին՝ [email protected]:
1_1 2_2 3_2