ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդդիմադիր գործիչներին առողջություն է մաղթում: Ամանորյա մաղթանքների մասին խոսելիս նախարարը լրագրողներին ասել է, որ լավ կլիներ, որ լիներ կրթական ոլորտի հետ կապված մի ընդդիմադիր գործիչ, որը վաղն ասուլիս կհրավիրեր ու կասեր՝ պարոն Աշոտյան, այս բանը սխալ եք ասում, որովհետեւ… բայց, ըստ նրա, մենք չունենք նման ընդդիմադիր գործիչ։
«Ձմեռ պապիկից ակնկալում եմ, որ կարողանամ բավարարել երեխաներիս՝ Ձմեռ պապիկից ունեցած ակնկալիքները: Ամանորը դիմավորելու եմ ընտանիքիս հետ, տանը: Իսկ ընդդիմությանն էլ առողջություն եմ ցանկանում: Ուզում եմ, որ ունենանք լավ ընդդիմություն, ուժեղ ընդդիմություն, խելացի ընդդիմություն: Մաղթում եմ նաև, որ մենք չկորցնենք մեզ հարազատ մարդկանց»,- ասաց նախարարը: