տուն Լուրեր Աշոտյանը մինչեւ 2017 թվականը կմնա Մելիք Ադամյանում

Աշոտյանը մինչեւ 2017 թվականը կմնա Մելիք Ադամյանում

113
0

armen-ashotyan

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ում պաշտոնանկությունն արդեն իսկ հաստատված է, մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կզբաղվի կուսակցական գործունեությամբ: Այս մասին հայտնում են Araratnews.am-ի աղբյուրները: Աշոտյանի նոր աշխատավայրը կլինի ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը:  Հայկական մամուլի պատմական պահը, որի մասին ակնարկել էր Աշոտյանը, ըստ էության, մասամբ է իրականություն դառնում: Արմեն Աշոտյանը առաջիկա մեկ տարում չի նշանակվի ոչ դեսպան, ոչ էլ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Հավելենք, որ Աշոտյանի պորտֆելը տվելու է Դաշնակցությանը: ՀՀ ԿԳ նախարար, ըստ հրապարակումների, արդեն չորրորդ անգամ կնշանակվի ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը: Դաշնակցությանը կտրվի նաեւ Էկոնոմիկայի նախարարությունը: Այն ղեկավարելու է Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ն կստանա նաեւ Տարածքային կառավարման նախարարի պորտֆելը: Նախատեսվում է, որ այս ամենի մասին պաշտոնապես կհայտարարվի այս շաբաթվա վերջում: Նշենք, որ հինգշաբթի օրը տեղի է ունենալու ՀՀ Կառավարության  հերթական նիստ, որի ընթացքում էլ գործադիրը, ամենայն հավանականությամբ, որոշում կընդունի տարանջատել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: