տուն Լուրեր Աշոտ Փիլիպոսյանը` Մեծամորում իրականացված պեղումների մասին

Աշոտ Փիլիպոսյանը` Մեծամորում իրականացված պեղումների մասին

104
0

IMG_2275

«Մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը, ամփոփելով գործունեությունը 2014թ. ընթացքում, ասաց. «Այս տարի «Պատմամշակութային արգելոց-թանգարան» արշավախումբը Մեծամորում ու Զորաց քարեր հուշարձաններում պեղումներ է իրականացրել: Մեծամորում աշխատանքներն ընթացել են Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի գիտական արշավախմբի հետ համատեղ: Պեղման աշխատանքներն ընթացել են բնակավայրի քաղաքային թաղամասում: Բանն այն է, որ միջնաբերդը բերվել է 1990-ական թվականներին։ Հիմնականում հնագիտական նյութը հայտնաբերվել է միջնաբերդի տարածքից, սակայն քաղաքային թաղամասը ուսումնասիրված չէր: Քաղաքային թաղամասը վերաբերում է երկաթի դարաշրջանին»:

Պեղումներն այստեղ, ըստ Փիլիպոսյանի, սկսվել են 2011 թվականին ու շարունակվում են մինչ օրս, այդ ընթացքում համագործակցելով նաև լեհական ընկերության հետ: