Այս գիշեր ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ ոստիկանության եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված երկու անձինք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Վերջինիս փոխանցմամբ` վիրավորները վիրահատվել են և այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Անահիտ Հայթայանի խոսքով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Վերջիններս հրազենային վնասվածքներ են ստացել ստորին վերջույթների շրջանում:
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր փոխհրաձգություն էր տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, վիրավորվել են Աշոտ Պետրոսյանը (նկարիչ Աշոտ) ու Հովհաննես Հարությունյանը։