տուն Լուրեր Աշոտ Ղահրամանյանը՝ գյուղաբնակների՝ մթերումների հետ կապված դժգոհությունների մասին

Աշոտ Ղահրամանյանը՝ գյուղաբնակների՝ մթերումների հետ կապված դժգոհությունների մասին

93
0

marzpet

Մարզային իշխանությունները հրավիրել են ե՛ւ գյուղացիներին, ե՛ւ բանկին, իրար հետ խորհրդակցել ենք։ Բանկը  պատրաստակամություն է հայտնել անհատապես յուրաքանչյուրի հարցը լսել եւ խնդրին լուծում տալ», — Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամայանն, անդրադառնալով մարզի Արշալույս համայնքի բնակիչների դժգոհություններին:

Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչները փակել էին Երեւան- Արմավիր ավտոճանապարհը: Նրանք պահանջ էին  դրել իշխանությունների առաջ՝ լուծել պտուղ-բանջարեղենի մթերման գործընթացում առաջացած խնդիրները, խոսել բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք սառեցնեն վարկերի տոկոսները, քանի որ այս տարի գյուղացիները բերքն իրացնելու մեծ խնդիր ունեն: Աշոտ Ղահրամայանն ասաց, որ բանկը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում հարցին լուծում տալ:

Մեր հարցին, թե ինչու՞ առաջացավ նման խնդիր, մարզպետն ասաց, թե այս տարի գյուղատնտեսական տարին բարենպաստ էր, եւ առատ բերք է ստացվել, այդ իսկ պատճառով գյուղացիները հայտնվել են բերքի իրացման խնդրի առաջ: «Գյուղնախարարությունում իմացել են դրա մասին եւ ամեն ինչ փորձում են անել, որ այդ խնդիրները մեղմանան, համապատասխան աշխատանքներ են տարվում, որպեսզի գյուղացիների հոգսերը թեթեւանան»,- ասաց մարզպետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մթերող կազմակերպություններից մեկը պատրաստակամություն է հայտնել ընդունել մեծ քանակությամբ լոլիկ: Այդ կազմակերպությունների հետ, ըստ Աշոտ Ղահրամայանի պայմանավորվածությունները կշարունակվեն: