տուն Լուրեր Աշոցքի բնակիչները ճանապարհը փակել ու վարչապետ Փաշինյանին են դիմում (տեսանյութ)

Աշոցքի բնակիչները ճանապարհը փակել ու վարչապետ Փաշինյանին են դիմում (տեսանյութ)

66
0

Վաղ առավոտից Բավրա-Գյումրի միջպետական ճանապարհի Աշոցքի հատվածը փակ էր:

11 բնակավայրի բնակիչների դժգոհության պատճառը կաթի գնի նվազումն է:

Գյուղացիների խոսքով` մթերող ընկերությունները պարբերաբար կաթի մեկ լիտրի արժեքը 10 դրամով նվազեցնում են, երեկվանից արդեն 150 դրամ են սահմանել:

Աշոցքի բնակիչները հրաժարվում են այդ գնով վաճառել կաթը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջամտի խնդրի կարգավորմանը: