տուն Արցախ Ասել, թե չեն վերսկսվի ռազմական գործողությունները՝ վաղ է. Արզումանյան

Ասել, թե չեն վերսկսվի ռազմական գործողությունները՝ վաղ է. Արզումանյան

154
0

Aleksandr-Arzum

ԼՂՀ հակամարտության գոտում իրավիճակի և հետագա զարգացումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ  Արտաքին գործերի  նախկին նախարար (1996-1998 թթ-ին), ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը.«Զինադադարը պատասխան է Ադրբեջանի խնդրանքին: Հիմա ռազմական գործողությունների դադարեցում է, որը չգիտենք ինչքան կտևի, միայն գիտենք, որ Կարմիր խաչը միջնորդել է, որովհետև բազմաթիվ դիակներ կան, այն տարածքում, որը ետ  է վերցվել ԼՂՀ պաշտպանության  բանակի կողմից և հնԱրավորություն է տրվում, որ ադրբեջանական կողմը ետ վերցնի իր դիակները: Դա նաև ցույց է տալիս, որ մեր պաշտպանության բանակը հավատարիմ է միջազգային հումանիտար բոլոր պահանջներին և չի ռմբակոծում խաղաղ բնակչությանը՝ ի տարբերություն Ադրբեջանի»:

Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ վտանգավոր է այն հանգամանքը, որ խոսվում է նոր զինադադարի մասին.«Կարծում եմ դա անընդունելի է, որովհետև զինադադարը ստորագրվել է 1994  թվականին  երեք կողմերի միջև: Ադրբեջանը խախտել է այն և ստացել է պատասխանը՚ կամ պետք է վերադառնա, առաջնորդվի այդ զինանդադարի պայամանգրով, կամ պետք է դիմի ԼՂՀ իշխանություններին և նոր պայմանագիր ստորագրի Ղարաբաղի և Ադրբեջանի մինչև, այստեղ Հայաստանը որևէ անելիք չունի: Սա է իրավիճակը, դեռ խոսել, որ չեն վերսկսվի ռազմական գործողությունները՝ շուտ է»:

Ասուլիսի մյուս բանախոս ՀՀ Արտաքին գործերի նախարար   (1993 – 1996 թթ-ին) Վահան Փափազյանն էլ նշեց, որ այս օրերին մեր հիմնական խնդիրը նախկին վիճակը հետ բերելը պետք է լինի.«ԼՂՀ և Հայաստանի իշխանությունները պետք է կենտրոնանան նրա վրա, որ եթե դեռևս կան հակառակորդի կողմից օկուպացված տարածքներ, դրանք ետ բերեն: Այն վիճակը, որ կար ճակատում մինչև ամսի մեկը, պետք է ամբողջությամբ վերականգնվի: Իսկ մնացած խնդիրները՝ դիվանագիտական գործունեություն, քաղաքական բանավեճեր, վերլուծություններ, ես այս պահին համարում եմ անիմաստ»:

Վահան Փափազյանն ևս կարծում է, որ պետք է վերադառնալ եռակողմ ձևաչափին.«Միայն այդ ճանապարհով է հնարավոր իրական հանգուցալուծման հասնել: Հիմա մեր դիվանագիտությունը պետք է ամեն հնարավոր բան անի, որպեսզի վերադարձ լինի եռակողմ ձևաչափի»: