տուն Լուրեր Ասել ենք՝ գնացեք Ղարաբաղ

Ասել ենք՝ գնացեք Ղարաբաղ

103
0

Ա. Ռ1

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան մոնիթորինգի համազեկուցողների հանդիպումը ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը ՀՅԴ անդամներն անդրադարձել են նաև ղարաբաղյան իրադարձություններին:

ԱԺ-ում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց համազեկուցողներին փոխանցած մտահոգությունը, որ պատերազմական գործողությունները ներքին բարեփոխումներ իրականացնող երկրի համար մեծ փորձություն են.«Պահանջել ենք, որ չեն այցելում Ղարաբաղ, բայց պետք է առիթ ստեղծեն ու այցելեն: Իսկ եթե չեն էլ այցելում, ապա պետք է գոնե հստակ գնահատական լինի, թե ով սկսեց պատերազմը, և դրա համար փաստերն ակնառու են, պետք չէ որ իրենք ազդվեն Ադրբեջանի քարոզչությամբ և անորոշ, չհասցեավորված պատասխաններ տան: Իրականությունն այն է, որ ոչ Հայաստանը և ոչ էլ Ղարաբաղը որևէ դրդապատճառ չունեն սկսելու, և հենց Ադրբեջանն էր, որ ստաուս քվոն փոխելու մասին խոսում էր, ընդ որում՝ ռազմական ճանապարհով: Ըստ էության, բանակցությունները դադարել էին հենց Ադրբեջանի մեղքով»,-համազեկուցողներին փոխանցածը լրագրողներին ներկայացրեց Ռուստամյանը:

ՀՅԴ-ն նաև սուտ ու կեղծ լուրեր է համարել Ադրբեջանի կողմից տարածվող այն հայտարարությունը,  իբր թե Ռոբերտ Վոլթերի զեկույցը չընդունվեց՝ այդ իսկ պատճառով պատերազմական գործողությունները սանձազերծվեցին: «Ասացինք, որ ճիշտ հակառակն է, ամեն ինչ անում էր Ադրբեջանը, որպեսզի այդ գործողություններն արդարացնի, ասելով որ ինքն ունի իրավունք իր պատկերացրած ձևով հարցը լուծելու և դրա պաշտպանությունը ստացել է նաև Եվրոպայի Խորհրդի կողմից և շատ ուրախ ենք, որ գոնե գլխավոր փաստաթուղթը մերժվեց Վոլթետրի, բայց մնաց մյուսը և պատահական չէ, որ ինտենսիվ գործողությունները եղել են հենց Սարսանգի ջրամբարի ուղղությամբ, որովհետև նա համարում էր՝ դրա համար ստացել է կանաչ լույս»,-ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե համազեկուցողների կողմից արձագանքներն ինչպիսին էին, Արմեն Ռուստամյանը նշեց, թե իրենք բնականաբար այս ամեն ինչն ընդունում են: «Ղարաբաղի մասով իրենք համարում են, որ այո, չեն այցելում հիմա, բայց ասում են, որ օրակարգում պետք է պահեն անպայման այդ հարցը և անպայման Ղարաբաղ այցելելուց հետո ունենան համապատասխան ինֆորմացիա՝ կատարվածի հետ կապված և իրենք անպայման պետք է կանխեն այս պատերազմական գործողությունները: Ընդունում են, որ այստեղ լուրջ անելիք ունի Եվրոպայի խորհուրդը»,-ասաց նա: