ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկի` Սիրիայում հակամարտող կողմերի` «Իսլամական պետության» դեմ միավորվելու հնարավորության մասին, հաղորդում է TASS-ը:
«Փարիզ կատարած վերջին այցիս ընթացքում պարոն Օլանդը մի հետաքրքիր միտք արտահայտեց, ըստ որի կարելի է փորձել միավորել Ասադի կառավարական ու ընդդիմադիր, այսպես կոչված` «Ազատ սիրիական բանակի» ուժերը: Եթե ելնենք այն մտքից, որ սա առողջ ընդդիմություն կոչված ռազմական թևն է, ապա, եթե հաջողվի միավորել նրանց ընդհանուր թշնամու դեմ պայքարում` ահաբեկչական խմբերի, «Իսլամական պետության, «Ալ-Նուսրայի» դեմ, ապա հիմքեր կստեղծվեին Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման համար»,- ասել է Պուտինը: