![asad](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2015/11/asad.jpg?resize=588%2C375)
Այդ մասին Ասադը նշել է «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Նպատակն է` բաց չթողնել սիրիական խնդրի կարգավորման որևէ շանս` առանց այն փորձարկելու: Դրա համար ես կարող եմ համառոտ պատասխանել հարցին, որ ռուսական ռազմական օգնությունը, օժանդակությունը` Սիրիայի բարեկամներին, ինչպես նաև սիրիական բանակի ռազմական ձեռքբերումները կբերեն քաղաքական կարգավորման արագացմանը, այլ ոչ հակառակը: Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը ոչ ՌԴ-ի աջակցությունից առաջ, ոչ հետո»,- ասել է Ասադը:
Բացի այդ, նա մեղադրել է Սաուդյան Արաբիային, Թուրքիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային` բանակցությունների ընթացքում Սիրիային իրենց պայմանները թելադրելու փորձի մեջ:
Ավելի վաղ բանակցությունների գծով սիրիական ընդդիմադիր Բարձրագույն կոմիտեն վերահաստատել էր Սիրիայի կառավարության ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը: