Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գոհունակությամբ է ընդունում ռուսական օդուժի` Սիրիայի տարածքում իրականացվող օդային հարվածները, քանի որ կարծում է, որ սա Մերձավոր Արևելքն ահաբեկչությունից մաքրելու միակ ճանապարհն է, հաղորդում է USA Today-ը:
Բաշար Ասադը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի շուրջ ստեղծված միջազգային կոալիցիան Սիրիայում անկայունության պատճառներից մեկն է: Նախագահի կարծիքով` արևմտյան պետությունները սիրիացիների զանգվածային գաղթի պատճառ են դառնում, ինչը կբերի Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից հետո գրանցված մեծագույն ճգնաժամի:
Ասադի խոսքով` ռուսական կողմի գործողությունները հաջողությամբ կպսակվեն, քանի որ վայելում են միջազգային աջակցություն, այդ թվում` Իրանի կողմից:
«Գործընթացը պետք է հաջողությամբ պսակվի: Այլապես ամբողջ տարածաշրջանի կործանման առաջ կկանգնենք», ասել է Ասադը:
Նախագահը հաստատել է նաև, որ ռուսական միջամտությունը համաձայնեցվել է սիրիական բանակի հետ: