տուն Քաղաքական Միջազգային Ասադը պաշտոնապես ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից. Պուտինը զորքեր է մտցնում Սիրիա

Ասադը պաշտոնապես ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից. Պուտինը զորքեր է մտցնում Սիրիա

104
0

3123074732-590x477

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել էր Դաշնային խորհրդին երկրի զինված ուժերը ՌԴ սահմաններից դուրս օգտագործելու համար:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Դաշնային խորհուրդը համաձայնել է նման թույլտվություն տրամադրել Պուտինին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը` նշելով, որ դա արվում է զորքերը Սիրիայի տարածքում օգտագործելու համար: Ըստ Իվանովի` այս դեպքում նման դիմումը կապված է ՌԴ ազգային շահերի հետ:

TASS գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից: