տուն Քաղաքական Միջազգային Ասադը կարծում է, որ իսլամիստների դիրքերին հասցվող հարվածներն արդյունավետ չեն

Ասադը կարծում է, որ իսլամիստների դիրքերին հասցվող հարվածներն արդյունավետ չեն

69
0

rsz_assad

Միջազգային կոալիցիայի ՌՕՈւ-ի գործողությունն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ առայժմ որևէ զգալի արդյունք չի գրանցել: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ֆրանսիական Paris Match ամսագրին տված հարցազրույցում:

Սիրիայի նախագահի խոսքերով՝ եթե օդային հարվածներն արդյունավետ լինեին, ապա անկասկած նշշանակալի դեր կխաղային ԻՊ-ի դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ 2011թ.-ի մարտից շարունակվող սիրիական զինված հակամարտությունը, որ, ՄԱԿ-ի տվյալներով, խլել է ավելի քան 200 հազար մարդու կյանք, վերաճել է իրական քաոսի: Պայքարն ընթանում է «Իսլամական պետության», սիրիական ընդդիմության ու սիրիական կառավարական ուժերի միջև:

Սեպտեմբերի 23-ից ծայրահեղական իսլամիստների դիրքերին օդային հարվածներ է հասցնում իջազգային կոալիցիան, որ գլխավորում է ԱՄՆ-ը: