Մոլորակի 400 ամենահարուստ մարդիկ ընդհանուր հաշվով 182 մլրդ դոլար են կորցրել, տեղեկացնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ Ուորեն Բաֆեթն ու Այվան Գլազենբերգը մեկ օրում կորցրել են 76 մլրդ դոլար: Փորձագետներն ասում են, որ կատարվածը ԱՄՆ-ի, Standard & Poor’s 500 Index և Dow Jones-ի բորսային հիմնական ինդեքսների թուլացման հետևանք է : Իսկ մասնագետների գնահատմամբ, այդ գումարը նրանց կարողության աննշան մասն է կազմում:
Չինաստանում, որտեղ դրանից մեկ շաբաթ առաջ էր դեվալվացիա անցկացվել, 26 մեծահարուստ քաղաքացի կորցրել է 18,8 մլրդ յուան: Գործող արժեզրկված արժույթը փոխարինելու որոշումը վկայում է , որ Չինաստանի էկոնոմիկայում լուրջ խնդիրներ են առաջացել: