տուն Քաղաքական Միջազգային Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ուկրաինային 17.5 մլրդ դոլարի օգնությունը

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ուկրաինային 17.5 մլրդ դոլարի օգնությունը

49
0

The logo of the International Monetary F

Արժույթի միջազգային հիմանդրամի խորհուրդը չորեքշաբթի օրը որոշում է կայացրել 17.5 մլրդ դոլարի վարկ տրամադրել Ուկրաինային առաջիկա 4 տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՀ-ն այս տարի երկրորդ անգամ գումար կտրամադրի Ուկրաինային, որի տնտեսությունը լուրջ խնդիրներ ունի։ Նոր ծրագրող առաջին տրանշի գումարի չափն, ըստ ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդի, հայտնի չէ, մինչդեռ երեկ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել էր, որ առաջին տրանշի գումարը կկազմի 5 մլրդ դոլար։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինան կստանա մոտ 40 մլրդ դոլարի օգնություն։