«Առյուծ արքան» մյուզիքլի թատերական տարբերակը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենահաջողակ երաժշտական բեմադրություն: 1997թ.-ից ի վեր այն ողջ աշխարհում հավաքել է ավելի քան 6,2 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է BBС-ին:
Բեմադրությունը հիմնված է Disney ընկերության հայտնի անիմացիոն մուլտֆիլմի վրա, որն առաջին անգամ էկրաններ է բարձրացել 1994թ.-ին: Մուլտֆիլմի բոլոր երգերը գրվել են բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնի կողմից:
«Առյուծ արքայի» ցուցադրումներից գոյացած հասույթը գերազանցել է մեկ այլ թատերական «բլոկբաստերի»՝ «Օպերիայի ուրվականի» գրանցած ցուցանիշը: Էնդրյու Լլոյդ Վեբերի այս գլուխգործոցը 1986թ.-ից ի վեր հավաքել է շուրջ 6 միլիարդ դոլար:
«Առյուծ արքա» մյուզիքլի վաստակած ռեկորդային գումարի պատճառներից մեկն այն է, որ մշտապես ընթանում է լեփ-լեցուն դահլիճում, իսկ տոմսի արժեքը տատանվում է 130-ից 199 ԱՄՆ դոլարի սահմաններում: