տուն Քաղաքական Միջազգային Առյուծ արքա մյուզիքլի եկամուտները ռեկորդներ են սահմանել

Առյուծ արքա մյուզիքլի եկամուտները ռեկորդներ են սահմանել

184
0

SONY DSC

«Առյուծ արքան» դարձել է բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր շոուն՝ գերազանցելով նույնիսկ կինոռեկորդները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Այդ մյուզիքլի բեմադրությունը հեղինակներին արդեն ապահովել է 6.2 մլրդ եկամուտ, մինչդեռ տեսավարձույթից ամենամեծ եկամուտներ ստացած ֆիլմը՝ «Ավատարը», ստացել է մոտ 2.8 դոլար եկամուտ։

Մյուզիքլների ոլորտում «Առյուծ արքան» շրջանցել է նույնիսկ 1986 թվականից բեմադրվող Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Օպերայի ուրվականը» մյուզիքլը։

Էլթոն Ջոնի երաժշտության հիման ստեղծված «Առյուծ արքա»-ն  բեմադրվում է 1997 թվականից։ Համանուն մուլտֆիլմը թողարկվել էր 1994 թվականին։