Հաստ աղին օրգանիզմի կարևոր օրգանն է, քանի որ պատասխանում է օրգանիզմից մնացորդները դուրս բերելու համար: Այն կարգավորում է այն պրոցեսը, որը օրգանիզմից դուրս է բերում տոքսինները և այդկերպ այն անվտանգ պահում թունավոր քիմիական նյութերից:
Հաստ աղու մաքրումը հեռացնում է օրգանում մնացորդների և թույների կուտակումը, լավացնում բուն օրգանի աշխատանքը: Հաստ աղին մաքրելու համար հարկ չկա բժշկի դիմել, այն հնարավոր է նաև տնային պայմաներում անել հասարակ մեթոդի օգնությամբ: Հաստ աղու թունազերծման դեղատոմսը կօգնի հեռացնելու հաստ աղուց կուտակված մնացորդները և կլավացնի մարսողության պրոցեսը:
Հաստ աղին մաքրելը կօգնի նաև քրոնիկական փորկապությունից ազատվելուն: Պարզապես սա պետք է անել հանգստյան օրը, քանի որ այս պրոցեսը օրգանիզմից դուրս է բերում բոլոր մնացորդները:
Խորհուրդ է տրվում մաքրող լուծույթը խմել առավոտյան` ցանկալի արդյունքի հասնելու համար: Ապա խմել ճաշից առաջ և օրվա երկրորդ կեսին: Պետք է նաև շատ ջուր խմել, քանի որ դա կնպաստի մնացորդների վերացմանը:
Ձեզ անհրաժեշտ են.
Խնձորի հյութ — ½ բաժակ
Թարմ կիտրոնի հյութ – 2 ճաշի գդալ
Կոճապղպեղի հյութ — 1 թեյի գդալ
Ծովի աղ — ½ թեյի գդալ
Ջուր — ½ բաժակ
Պատրաստման եղանակը
½ թեյի գդալ ծովի աղն ավելացրեք ջրին և լավ խառնեք, ապա ավելացրեք ½ բաժակ խնձորի հյութը և 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, ինչպես նաև 1 թեյի գդալ կոճապղպեղը` տաջ ջրին: Խնամքով խառնեք և խմեք առավոտյան անոթի ստամոքսին:
Կրկնեք նույն ըմպելիքը օրը 2 անգամ:
Անցանկալի հետևանքներից խուսափելու համար հետևեք այս խորհուրդներին.
Շաբաթը մեկ անգամից ավելի հաստ աղու մաքրում մի կատարեք:
Եթե հիվանդ եք կամ տառապում եք ալերգիայից, ապա դա հարմար ժամանակ չէ հաստ աղին մաքրելու համար:
Եթե հղի եք, ապա նախքան հաստ աղին մաքրելը կարևոր է խորհրդակցել ձեր բժշկի հետ:
Կանոնավոր մաքրելն օգնում է օրգանիզմում թույներից հեռու մնալուն, իսկ հաստ աղու արտադրողականությունը լավանում է: