Վերջին բժշկական ուսումնասիրությունների արդյունքներ` ուտելուց հետո 3 «կարելի է» է և 6 «չի կարելի»
Յուրաքանչյուր մարդ ունի բազմաթիվ սովորություններ, որոնք արմատավորվել են մեր ուղեղում: Սակայն, ավաղ, դրանցից շատերը կարող են դառնալ մեր վատ ինքնազգացողության պատճառ: Պարզվում է` մարդու առողջության վրա ազդում է ոչ միայն այն, թե նա ինչ է ուտում, այլև այն, թե ինչ է անում ուտելուց հետո: Մեր մարսողության համակարգը խիստ զգայուն է, և նրան պետք է լրջորեն մոտենալ: Սննդի մարսման ճիշտ պրոցեսը խիստ կարևոր է:
Իմացեք, թե ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր առողջության վրա և վերջ տվեք այդ անելուն:
Ինչ չի կարելի անել
1. ՈՉ. Զբոսանքներ
Մեզնից շատերը կարծում են, թե կուշտ ուտելուց հետո օգտակար է զբոսնելու գնալ, սակայն դա այդպես չէ: Ուտելուց հետո քայլելը կարող է դառնալ թթվածնային ռեֆլյուքսի և ստամոքսի անմարսողության պատճառ:
Ոտքով զբոսանքը կալորիաներն այրելու հիանալի միջոց է: Սակայն բժիշկները խորհուրդ են տալիս այն անել ուտելուց հետո 15-20 րոպեից ոչ շուտ:
2. ՈՉ. Մրգեր
Կարծիք կա, որ միրգը պետք է ուտել որպես աղանդեր ուտելուց անմիջապես հետո: Սակայն իրականում դա այդպես չէ:
Սննդի հիմնական բաժինն ուտելուց հետո մրգերը շփվում են սննդի հետ և սկսում խմորվել ու թթվել: Սա խախտում է բնականոն մարսողության պրոցեսը: Ավելի լավ է ուտել միրգն ուտելուց 1 ժամ առաջ կամ առնվազն 2 ժամ հետո:
3. ՈՉ. Թեյ
Բժիշկները խորհուրդ չեն տալիս թեյ խմել ուտելուց հետո, քանի որ այն պարունակում է թթուներ, որոնք կապում են երկաթը` թույլ չտալով այն կլանվել: Երբ մենք ուտելիքը խմում ենք այդ ըմպելիքով, ապա չենք ստանում ուտելիքից անհրաժեշտ քանակությամբ երկաթը:
Ահա թե ինչու թեյ խմելու համար իդեալական ժամը ուտելուց առնվազն մեկ ժամ հետո է:
4. ՈՉ. Քնել
Մեզնից շատերը սիրում են ուտելուց անմիջապես հետո պառկել քնելու, սակայն դա վնասակար սովորություն է: Պառկած վիճակում մարսողության հյութերի քիչ քանակություն է հետ հոսում ստամոքսից կերակրափող:
Ահա թե ինչու որոշ մարդիկ այրոց են ունենում, երբ սնունդ ընդունելուց անմիջապես հետո պառկում են քնելու: Այս խնդրից խուսափելու համար պառկեք քնելու սնունդ ընդունելուց առնվազն երկու ժամ հետո:
5. ՈՉ. Լոգանք ընդունել
Տաք ջրով լողանալը ուժեղացնում է արյան հոսքը դեպի վերջույթներ և մարմնի ողջ մակերևույթ` համապատասխանաբար, իսկ ստամոքսի հատվածում արյան հոսքը նվազում է: Ջրային վարժություններ կատարեք ուտելուց առնվազն կես-մեկ ժամ անց:
6. ՈՉ. Ծխել
Ուտելուց հետո ծխելը առաջացնում է գրգռված աղիների համախտանիշ: Այն նաև բացասաբար է ազդում հաստ աղու մկանունքի վրա, որոնք պատասխանում են մարսողության պրոցեսի ավարտական փուլի համար:
Ի՞նչ պետք է անել ուտելուց անմիջապես հետո
1. ԱՅՈ. Գոլ ջուր
Սնունդը ճիշտ մարսելու համար ուտելուց մեկ ժամ անց օրգանիզմին անհրաժեշտ են էներգիա և ջերմություն: Ուստի ցանկալի է սննդի հիմնական բաժինն ուտելուց հետո սառը ուտեստներ չընդունել, օրինակ` պաղպաղակ: Ավելի լավ է խմել մի երկու կում գոլ ջուր:
2. ԱՅՈ. Զրույց հարազատների հետ
Ճիշտ արյան հոսքի և արագ մարսողության համար խուսափեք ֆիզիկական և հոգեկան լարված գործունեությունից: Ավելի լավ է ուտելուց հետո ժամանակն անցկացնել հարազատների հետ հաճելի շփվելու վրա` առանց կռվի ու վիճաբանության:
3. ԱՅՈ. Ազատ հագուստ
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն, մի հագեք նեղ հագուստ և կապեք պինդ գոտիներ, որոնք սեղմում են ստամոքսը: