տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Շշմեցնող արդյունք արևածաղկի սերմեր չրթելուց

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Շշմեցնող արդյունք արևածաղկի սերմեր չրթելուց

208
0

4658_fdba26f55cd8411b2f1b1baf19a53923

Արևածաղկի սերմեր չրթելու մասին հասարակության շրջանում բազմաթիվ նախապաշարումներ կան: Համարվում է, որ արևածաղկի սերմեր չրթելը գեղագիտական չէ և նույնիսկ գավառայնություն է: Սակայն ոչ մի նախապաշարում չի կարող կանգնեցնել դրա իսկական սիրահարներին:

Շատերը նույնիսկ թաքցնում են այդ հակումը` արևածաղկի սերմեր չրթելով երեկոյան հեռուստացույցի մոտ: Ձեզ ենք ներկայացնում ծանրակշիռ փաստարկներ, թե ինչու է կարելի և նույնիսկ անհրաժեշտ արևածաղկի սերմեր ամեն օր օգտագործել:

1. Բանն այն է, որ այս մթերքն ունի բարձր էներգետիկ արժեք: 100 գ արևածաղկի միջուկը պարունակում է 602,1 կԿալ: Սա իսկական էներգետիկ ռումբ է:

2. Արևածաղկի սերմեր չրթելը հանգստացնում է նյարդային համակարգը: Այս պրոցեսն իր ազդեցությամբ չի զիջում համրիչ գցելուն:

3. Արևածաղկի սերմերը կանոնավորում են ստամոքսի թթվահիմնային հաշվեկշիռը: Ուստի բազմաթիվ բժիշկներ այն խորհուրդ են տալիս այրոցով տառապող պացիենտներին:

4. Այս մթերքը բարերար է ազդում տղամարդու պոտենցիայի, ինչպես նաև կանանց վերարտադրողական համակարգի վրա:

5. Դրանք պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, որն անհրաժեշտ է սրտամկանի բնականոն աշխատանքի համար:

6. Արևածաղկի սերմերը աթերոսկլերոզի և արտամկանի ինֆարկտի կանխարգելման հիանալի միջոց են:

Արևածաղիկը չափազանց կալորիական մթերք է, ուստի ավելի լավ է այն չգնել մաքրված վիճակում (այսպես հնարավոր է շատ ուտել): Բացի այդ, առանց կեղևի նրա մեջ հագեցած ճարպերն արագ օքսիդանում են: Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել 50-100 գ արևածաղկի սերմ: Առավել օգտակար են համարվում չբոված արևածաղկի սերմերը:

Արևածաղկի սերմերի հակացուցումներից են` այն արգելվում է ստամոքսի խոցով, էնտերոկոլիտով և պոդագրայով տառապող մարդկանց: