տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Մածունով հնդկաձավարը` 4 կգ-ով նիհարելու հեշտ միջոց

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Մածունով հնդկաձավարը` 4 կգ-ով նիհարելու հեշտ միջոց

1083
0

grechka-s-kefirom1

Հնդկաձավարը և մածունը ինքնըստինքյան օգտակար դիետիկ սննդամթերքներ են, իսկ միմյանց հետ զուգակցությամբ ապշեշուցիչ արդյունք են տալիս:

Մածունը և հում հնդկաձավարը, որն ավելի լավ է ընդունել առավոտյան անոթի վիճակում, օրգանիզմում հրաշքներ են գործում. մաքրում են խարամներից և թույներից, լավացնում ստամոքսաղիքային համակարգի, ենթաստամոքսային գեղձի և լյարդի աշխատանքը, կանոնավորում են արյան մեջ շաքարը…

Թող ձեզ չվախեցնի «հում» բառը: Հնդկաձավարն ավելի համեղ է ստացվում, քան եփած վիճակում: Զգալի արդյունք դուք կզգաք առնվազն մեկ-երկու շաբաթ ամեն առավոտ մածունով հնկաձավար կանոնավոր օգտագործելիս, սակայն եթե ի վիճակի չեք երկար հնդկաձավար ուտել, ընդամենը մեկ նման բեռնաթափման օրվա համար օրգանիզմը ձեզ շնորհակալություն կհայտնի:

Պատրաստման եղանակը

1 բաժակ մածուն + 1 ճաշի գդալ հում լվացված հնդկաձավարը 8 ժամ թրջել սենյակային ջերմաստիճանում:

Գիշերը քնելուց առաջ կարելի է պատրաստել առավոտյան չափաբաժինը, իսկ առավոտյան` երեկոյան չափաբաժինը: Հնդկաձավարը լավ ուռչում է, իսկ համով չի համեմատվի ջրում թրմածի հետ: