Թեև ժամանակակից հասարակությունում հիգիենան զգալիորեն լավացել է, սակայն մակաբույծներով վարակվելու վտանգը արդիական է մնում:
Վերջին բժշկական հետազոտություններով հաշվվել է, որ Հյուսիսային Ամերիկայի մեծահասակ բնակչության 85%-ի աղիներում ապրում է առնվազն մակաբույծի մեկ տեսակ: Որոշ հետազոտողներ կարծում են, որ այս թիվը կարող է հասնել 95%-ի:
Մակաբույծներն ապրում են հաստ աղիում և ազդում ամբողջ մարմնի առողջության վրա:
Մակաբուծային վարակման ժամանակ նկատվում են` փորափքանք, փորլուծություն, փորկապություն, ալերգիկ ռեակցիաներ, սակավարյունություն, մաշկային երևույթներ, քրոնիկական հոգնածություն, քաշի անսպասելի ավելացում, քնի խանգարում, հոդերի և մկանների ցավ, իմունային համակարգի ակտիվության նվազում և այլն: Չբուժելու դեպքում մակաբույծները կարող են հանգեցնել առողջական լայն խնդիրների` թեթևից մինչև լուրջ ու քրոնիկական վիճակներ:
Մակաբույծներով վարակվելու խնդիրը կապված է առողջության այնպիսի հաճախ հանդիպող խախտման հետ, ինչպիսին ճարպակալումն է: Ըստ բազմաթիվ փորձագետների` եթե մեր սննդի օրաբաժնում գերակշռում է քաղցր մթերքների ավելցուկ, աղիները լցվում են լորձով` իդեալական պայմաններ ստեղծելով մակաբույծների բազմացման համար:
Ստորև ներկայացվող բաղադրատոմսը խիստ արդյունավետ է թե՛ ճարպերի և թե՛ մակաբույծների կուտակումները հեռացնելու համար:
Բաղադրությունը
100 գ կտավատի սերմ
10 գ մեխակ
Երկու բաղադրիչները մանրացնել, փոշի դարձնել. առաջին երեք օրը անընդմեջ նախաճաշելիս օգտագործել երկու ճաշի գդալ փոշի` խմելով մեկ բաժակ ջրով:
Ապա խորհուրդ է տրվում 3 օր ընդմիջել և նորից կրկնել եռօրյա կուրսը:
Առաջին ամսվա ընթացքում դուք կնկատեք լավացում, ձեր մարմինը հաջողությամբ կմաքրվի թունավոր նյութերից և մակաբույծներից: