Ոտնաթաթի ուժեղ կոշտացածությունը տարածված խնդիր է: Պատճառը կարող են լինել անհատական նախատրամադրվածությունը, վիտամինների պակասը, անհարմար կոշիկը, սխալ խնամքը կամ սնկային հիվանդությունը:
Ժամանակին կոշտացման պատճառը չհայտնաբերելու և հարկ եղած միջոցներ չձեռնարկելու դեպքում մաշկը ժամանակի ընթացքում սկսում է ճաքել` ոչ միայն գեղագիտական անհարմարավետություն, այլև զգալի ֆիզիկական ցավ պատճառելով:
Եթե ձեզ անհրաժեշտ է արդյունավետ միջոց, որը կվերացնի կոշտացած մաշկը, կապաքինի ճաքերը և կազատի սնկիկներից, ապա այս միջոցը հենց ձեզ համար է: Արդեն առաջին իսկ օգտագործումից դուք կվերադարձնեք կրունկների փափկությունը:
Քսուք կրունկների ճաքերի դեմ
Քսուքի բաղադրության մեջ մտնում` հավկիթ (որպես լեցիտինի աղբյուր` վերք ապաքինող և վերականգնող նյութ), կարագ (արդյունավետ խոնավացնում է, սնում և հագեցնում վիտամիններով), ինչպես նաև քացախ, որը հեռացնում է մաշկի մեռուկացված բջիջները և օժտված է հակասնկային ազդեցությամբ:
Բաղադրիչները
1 հավկիթ
70%-անոց քացախի էսենցիա
200 գ կարագ
Պատրաստումը
Հավկիթը լվացեք, դրեք բաժակի մեջ և վրան լցրեք էսենցիա այնպես, որ ամբողջությամբ ծածկի հավկիթը: 5 օր թողեք մութ տեղում:
Ժամկետը լրանալուց հետո կտեսնեք, որ կճեպը լուծվել է և իջել է պղտորավուն նստվածքով:
Գդալով խնամքով հանեք հավկիթը (քացախի ազդեցությամբ այն խաշածի տեսք կունենա) և տեղափոխեք մեկ այլ տարայի մեջ: Թաղանթը հեռացրեք, իսկ հավկիթը գդալով տրորեք` ավելացնելով բաժակում մնացած նստվածքը և քացախը:
Ավելացրեք կարագը և բոլորը խնամքով խառնեք: Պատրաստի քսուքը տեղափոխեք փակվող տարայի մեջ և պահեք սառնարանում:
Քսուքն օգտագործելուց առաջ անպայման չորացրեք թարմ ճաքերը` այրոցից խուսափելու համար: Միջոցը քսեք ապաքինվող ճաքերի և կոշտացած հատվածների վրա` խուսափելով այն հատվածներից, որտեղ մաշկն ավելի նուրբ է:
Քնելուց առաջ ոտքերը աղի լոգանքով փափկեցրեք, լավ չորացրեք: Բուժման կարիք ունեցող հատվածներին քսեք պատրաստված քսուքը, ծածկեք պոլիէթիլենի թաղանթով, իսկ վրայից գուլպա հագեք:
Առավոտյան ոտքերը լվացեք գոլ ջրով, զգուշորեն քերեք մեռուկացված մաշկը և ոտքերին սնուցող քսուք քսեք: Բուժգործողությունը կրկնեք այնքան մինչ ցանկալի արդյունքին հասնելը: Սովորաբար արդեն երկրորդ անգամից ճաքերը ձգվում են, իսկ կրունկները ձեռք են բերում անասելի փափկություն: