Դեղաբույսերի ջրաթուրմ
Այս միջոցի շնորհիվ անոթները դառնում են առաձգական, անհետանում են գլխապտույտը և ականջներում աղմուկը, լավանում է նյութափոխանակությունը, մաքրվում օրգանիզմը:
Մանրացրեք և խառնեք 100-ական գրամ երիցուկ, սրոհունդ (зверобой), անթառամ, կեչու բողբոջներ: 1 ճաշի գդալ խառնուրդի վրա լցրեք 0,5 լ եռման ջուր, թրմեք 20 րոպե, քամեք և մզեք: Երեկոյան քնելուց առաջ թուրմի կեսը լցրեք, ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և դեղատնային կաթոցիչով ավելացրեք 1 կաթիլ դափնու յուղ (այն վաճառվում է դեղատներում 15 գրամանոց փաթեթավորմամբ): Սրանից հետո ոչինչ չպետք է ուտել և խմել:
Առավոտյան տաքացրեք մնացած խառնուրդը ջրային բաղնիքի վրա, սակայն ոչ մի դեպքում մի´ եռացրեք, նորից ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և 1 կաթիլ դափնու յուղ և խմեք նախաճաշից 20 րոպե առաջ: Խմեք այնքան ժամանակ, մինչև դափնու յուղի սրվակը վերջանա: Դրական արդյունքը անպայման կլինի, սակայն ոչ միանգամից, այլ մոտ 1-1,5 ամսից:
Մեկ այլ հիանալի բաղադրատոմս, որն օգնում է գլխուղեղի անոթները մաքրելուն, սոճու փշերն են: Կարելի է բազմաթիվ հիվանդություններ նշել, որոնցից ազատվելուն օգնում են սոճու փշերը` երիկամների, սրտանոթային հիվանդություններ, տեսողական նյարդի ատրոֆիա, ջղաձգություններ…
Խառնեք 5 ճաշի գդալ սոճի, 2 ճաշի գդալ մասուրի մանրացրած հատիկներ, 2 ճաշի գդալ սոխի կճեպ: 1 բաժակ հումքի վրա լցրեք 1 լ ջուր, եռացրեք: Փաթաթելով տաք շորի մեջ` գիշերը թողեք թրմի և ջրի փոխարեն օրական ընդունեք 0,5-1 լիտր: Օրվա նորման կարելի է աստիճանաբար ավելացնել: Այս բաղադրատոմսը կարելի է անել նաև առանց սոխի կճեպի (սակայն այն շատ լավ է նրանց համար, ում երիկամները ցավում են): Առանց սոխի կճեպի համամասնությունը պետք է պահպանել:
Սոճու փշերը կարող եք ինքներդ հավաքել, բայց ավելի լավ է դա անել` ձմռանը և ճանապարհներից հեռու ընկած վայրերից: Բաղադրության համար անհրաժեշտ քանակությունը թողնելով` կարելի է մնացածը դնել տոպրակի մեջ և պահել: Փշերը կարելի է և ավելի լավ է պարզապես մկրատով կտրել:
Կաթվածի ժամանակ ջրաթուրմի հետ պետք է ընդունել օրական 2 կիտրոն` ամեն անգամ 0,5-ական կիտրոն: Կիտրոնը կեղևել, մանր կտրատել և լցնել սոճու ջրաթուրմը և մի ումպով խմել: Ցանկալի է ընդունել ուտելուց մեկ ժամ առաջ կամ մեկ ժամ հետո: Կիտրոնը պետք է օգտագործել 2 շաբաթ, ծանր դեպքերում ժամկետը կարելի է երկարացնել մինչև 3 շաբաթ: Ապա 2-3 շաբաթ ընդմիջել և նորից կրկնել: Այնքան մարդիկ են վերականգնվել այս բաղադրատոմսերի շնորհիվ, բարձրացել է իմունիտետը, մաքրվել են անոթները, ընդհանուր վիճակը զգալիորեն լավացել է:
Գլխուղեղի անոթները մաքրել ընկույզի, մանդարինի և չամիչի օգնությամբ
Նախ պետք է ամեն ինչ անել կանոնավորապես, երկար: Ամեն օր պետք է ուտել 1-ական մանդարին, փոքր պտղունց չամիչ և 3 ընկույզ` հենց այս հաջորդականությամբ: Չխառնել, ուտել խստորեն այս հաջորդականությամբ, որից հետո 20 րոպե ոչինչ չուտել և չխմել: Ապա կարելի է խմել 1 բաժակ սառը ջուր և նախաճաշել: Ավելի լավ է այս կուրսն «ուտել» առնվազն 3 ամիս, կարելի է նաև` կես տարի: Համեղ է, օգտակար, բայց պետք է համակարգ:
Գլխուղեղի անոթները մաքրել սխտորի օգնությամբ
Վերցրեք 1 գլուխ սխտոր, անցկացրեք սխտորճզմիչով, լցրեք 1 բաժակ չզտված արևածաղկի ձեթ: Պահեք սառնարանի ներքևի դարակում: Հաջորդ առավոտյան մզեք 1 կիտրոնի հյութը, 1 թեյի գդալ կիտրոնի հյութը խառնեք 1 թեյի գդալ սխտորի թուրմի հետ: Ընդունեք ուտելուց 30 րոպե առաջ` օրը 3 անգամ: Բուժման կուրսը` 1-3 ամիս: Ապա ընդմիջում անել և կուրսը կրկնել:
«Կյանքի էլիքսիր»
Վերցրեք հավասար քանակությամբ մեղր, ձիթապտղի ձեթ և կիտրոնի հյութ (1:1:1): Բոլորը խառնեք և առավոտյան անոթի` ուտելուց 30 րոպե առաջ, ընդունեք 1-ական թեյի գդալ: Հիանալի մաքրում է անոթները, վերացնում գլխացավը, լավացնում ընդհանուր վիճակը: