տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հյուրասիրեք ձեր հյուրերին այս օգտակար մթերքով

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հյուրասիրեք ձեր հյուրերին այս օգտակար մթերքով

125
0

Դուք անշուշտ լսած կլինեք առողջության համար հում բանջարեղենի ու թարմ կանաչեղենի հսկայական օգուտի մասին: Սակայն գոյություն ունի մի մթերք, որը խորոված վիճակում անհամեմատ օգտակար է, քան հումը: Եվ դա սոխն է: Հում սոխը շատ օգտակար է օրգանիզմի համար, թեպետ շատերն այն շրջանցում են տհաճ հոտի պատճառով: Սակայն ջեռոցում սոխը խորովելուց հետո նրա բուժիչ հատկությունները միայն ուժեղանում են:

Խորոված սոխի հսկայական առավելությունն այն է, որ այն հետաքրքրիր համ ունի և ուտելուց հետո տհաճ հոտ չի թողնում: Ուստի այն հանգիստ կարելի է ուտել հանդիպման գնալիս: Սակայն դրա համար պետք է ճիշտ պատրաստել:

Սոխը պետք է խորովել առանց կճպելու` 100-150 աստիճան ջերմաստիճանում 15-30 րոպե: Առողջության համար լավագույն բարենպաստ ազդեցության համար պետք է միջին մեծության կես սոխն ուտել առավոտյան անոթի, իսկ մյուս կեսը` քնելուց 2-3 ժամ առաջ: Այն կարելի է օգտագործել որպես ձկան կամ մսի խավարտ:

Եվ այսպես, խորոված սոխը`

  1. Կանոնավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը: Այն խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով հիվանդներին` օրգանիզմի բնականոն աշխատանքին սատարելու համար:
  2. Խորոված սոխ պետք է շատ օգտագործեն իրենց սննդում այն մարդիկ, ովքեր ունեն արյան մակարդելիության խնդիր: Ինֆարկտից կամ կաթվածից հետո բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել խորոված սոխ: Այն օգնում է անոթները մաքրվելուն, ազատում է աթերոսկլերոտիկ կուտակներից:
  3. Օգնում է կանոնավորելու արյան ճնշումը, ինչպես նաև ավելի հեշտ դիմանալ միգրենին:
  4. Խորոված սոխը կարելի է ոչ միայն ուտել, այլև օգտագործել որպես քսուք: Դրանից պատրաստված խյուսը չբուժվող խոցերի և վերքերի վրա` ապաքինման պրոցեսն արագացնելու համար:
  5. Խորոված սոխով թրջոցները լավ հակամանրէային ազդեցություն են ունենում: Այն կարելի է կիրառել թութքը բուժելու համար` իհարկե բժշկի հսկողությամբ: