տուն Uncategorized ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հրաժեշտ ավելորդ կիլոգրամներին

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հրաժեշտ ավելորդ կիլոգրամներին

115
0

5c793792fa0f4d9a412b9d17d072105e

Այս սննդակարգը բավական հավասարակշռված  է, հագեցնող և  խիստ դրական արդյունք է ապահովում` մեկ  շաբաթում 3-6 կգ:

Դուք թեթևություն կզգաք, մաշկը կմաքրվի: Չարժի շատ միջոցներ, ժամանակ և ուժեր  վատնել անհրաժեշտ կերակուր  պատրաստելու վրա:

Այս սննդակարգը ներառում  է երեք մթերք` վարսակ, կաթնաշոռ և  խնձոր: Սրանք նիհարելու համար արդյունավետ  միջոցներ  են. վարսակը  հարուստ  է բջջանյութով, որը նպաստում է  աղիների  աշխատանքի կարգավորմանը, և բարդ ածխաջրերով, որոնք երկար ժամանակ ապահովում են հագեցվածության զգացում: Խնձորը վիտամինների և  հանքային նյութերի  աղբյուր  է, հարուստ  պեկտիններով, որոնք նպաստում են օրգանիզմը  մաքրելուն,  դուրս են բերում խոլեստերինը: Կաթնաշոռը (գնեք անյուղը,  4%-ից ոչ ավելի յուղայնությամբ)  ճարպաթթուների և հեշտ յուրացվող սպիտակուցների աղբյուր է:

Ամեն օրվա ճաշացանկ

Նախաճաշ` մի  բաժին վարսակ, 2 խնձոր:

Ճաշ` մի  բաժին վարսակ, կարելի  է ավելացնել 1 թեյի գդալ մեղր կամ շաքար, 3 խնձոր, 100 գ կաթնաշոռ:

Ընթրիք` 4 խնձոր, 200 գ կաթնաշոռ:
Օրվա ընթացքում խմեք խոտաբույսերի թուրմեր, ոչ գազավորված  ջուր, թեյեր:

Ի լրումն սննդակարգի հիմնական ճաշացանկի` կարելի   է ավելացնել 300 գ բանջարեղեն: Խորհուրդ ենք տալիս բանջարեղենն ուտել հետճաշին:

Սննդի օրաբաժնում կարող եք ավելացնել նաև անյուղ կաթ (կամ կաթնաթթվային ըմպելիք):

Նման սննդակարգի տևողությունն է 7-10 օր: Մեկ ամսից սննդակարգը կարելի  է կրկնել: