Ջուրը շատ կարևոր է մարդու օրգանիզմի համար, ջուրը կյանք է, մարդու մարմինը 70 տոկոսով կազմված է ջրից: Առանց ուտելու մարդ կարող է դիմանալ մեկ ամիս, իսկ առանց ջրի` մեկ շաբաթից ոչ ավելի: Ուստի պետք է ջուր օգտագործել բավարար քանակությամբ և հատուկ ուշադրություն դարձնել նրա որակին:
Այսօր էկոլոգիան բարվոք վիճակում չէ, համապատասխանաբար, ջրի որակն էլ` լավ չէ: Ուստի բազմաթիվ մարդիկ նախընտրում են շշալցված ջուր, նույնիսկ մտքի ծայրով չանկացնելով, որ այդկերպ իրենց վնաս են տալիս:
Պլաստիկը թունավորում է ջուրը
Պլաստիկի որոշ տեսակներ արևի ճառագայթների, բարձր ջերմաստիճանի և պահպանման երկարատև տևողության ներգործությամբ քայքայվում են` արտազատելով առողջության համար վտանգավոր նյութեր, որոնք անցնում են ջրին:
Պլաստիկը ներս է թողնում ուլտրամանուշակագույն ճառագայթներ և թթվածին, իսկ դուրս է թողնում ածխաթթու գազ: Նյութի բարձրմոլեկուլային կառուցվածքը գազերի համար խոչընդոտ չէ: Ուստի շշալցված ջրում, հատկապես նրա մեջ, որը երկար է պահպանվում, այնքան էլ օգտակար բան չի մնում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման արտադրանքում կարող են պարունակվել ֆտալատներ, բենզոլ, եռհալոմեթաններ և նույնիսկ բորբոս առաջանալ:
Շշալցված ջուրը լճանում է
Շշերում, ինչպես էլ դրանք մշակեն, ջրի հետ անցնում են բակտերիաներ, որոնք բացասաբար են ազդում հեղուկի կառուցվածքի վրա, կենդանի ջուրը դարձնելով մեռած:
Արտադրողների մեծ մասը նախընտրում է շշի վրա նշել պահպանության երկար ժամկետ, քանի որ դա առևտրային առումով շահավետ է: Նրանք հաշվի չեն առնում, որ մնացած ջուրը չի կարող համեղ և օրգանական լինել:
Բակտերիաներ են կուտակվում նաև տարան մի քանի անգամ օգտագործելիս: Տնային պայմաններում կրկնակի օգտագործման համար պլաստիկե շիշը ախտահանելը շատ դժվար է` տաք ջից այն հալչում է, իսկ լվացամիջոցները վատ են դուրս գալիս նրանից:
Սրանով է պայմանավորված պլաստիկե շշերում պահվող հանքային ջրի վնասը:
Պլաստիկե շշերի ոչ էկոլոգիական լինելը
Պլաստիկը սինթետիկ նյութ է, որի լրիվ քայքայման համար հարյուրամյակներ են անհրաժեշտ: Քայքայման արգասիքները թունավորում են հողը և մթնոլորտը:
Վերամշակող ընկերություններն ի վիճակի չեն հաղթահարելու վաճառքում հայտնվող պլաստիկե տարայի ծավալները, միայն յուրաքանչյուր հինգերորդ շիշն է վերացվում:
Շշալցված ջուր արտադրողների խաբեությունը
Շատ հազվադեպ է շշալցված ջուրը աղբյուրի ջուր, հիմնականում այն ոչ մեծ մշակումից հետո ջրմուղի ջուր է: Շշալցված ջուր արտադրողները այն վերցնում են ոչ թե ստորերկրյա արտադրողներից, այլ պարզապես ծորակից, մեխանիկական զտում են: Կան այդուհանդերձ ազնիվ արտադրողներ, որոնք ուղղակիրոեն նշում են որպես աղբյուր ջրմուղի ջուրը, սակայն գնորդները դրան ուշադրություն չեն դարձնում:
Շշալցված ջուրը թանկ է
Կասկածելի որակի ջրի համար փող տալը, իսկ հետո բժիշկներին` առողջությունը լավացնելու համար վճարել, չարդարացված ծախս է:
Ուստի իմաստ ունի ապակե ջրամանով ֆիլտր ձեռք բերել կամ զտման համակարգ, որը տեղադրվում է լվացարանի տակ և ինքնուրույն մաքրել հոսող ջուրը: